Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

«ՈՒր երկու կամ երեք հոգի հավաքված լինեն իմ անունով, այնտեղ եմ ես, նրանց մեջ»

«ՈՒր երկու կամ երեք հոգի հավաքված լինեն իմ անունով, այնտեղ եմ ես, նրանց մեջ»
18.03.2016 | 10:01

Հաշվի առնելով ներկայիս մարտահրավերները, որոնք ծառացել են ողջ աշխարհի, այդ թվում` հայ ժողովրդի առջև, և որոնց լուծումները մարդկային ուժերից վեր են, վստահորեն կարող ենք ասել, որ եկել է պահը համախմբվելու մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՝ բոլոր անհնարին և անհավանական լուծումները տվող և իրագործող միակ Զորությանը՝ մեր Տիրոջն ապավինելու։
Կոչ ենք անում Մեծ պահքի ավագ շաբաթվա յուրաքանչյուր օր (մարտի 21-26) Երևանի ժամանակով 22։30-ին միասնական աղոթք հղել առ Աստված՝ մեր ազգի, ժողովրդի հոգևոր և աշխարհիկ առաջնորդների զորացման ու աստվածային շնորհներով նորոգված գործունեության, մեր հայրենիքի սահմանների պաշտպանության և անվտանգության համար՝ ի փառս մեր Տեր Հիսուս Քրիստոսի։ Ամեն։
Ցանկալի է աղոթքի մեջ ընդգրկել հանրահայտ «Տեր ողորմյան»։

Մի խումբ քրիստոնյաներ

Դիտվել է՝ 735

Մեկնաբանություններ